Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

0
101

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ: Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցություն են իրականացնում և վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները առավել կընդլայնվեն և կխորանան:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Ռոսս Էթելլին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
http://armenpress.am/arm/news/866282/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here