Toyota-ն պատրաստել Է 2000-ուժանոց Land Cruiser

0
126

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ընկերությունը SEMA թյունինգ-շոուի համար պատրաստել Է Land Speed Cruiser-ի նախատիպ, որը կառուցվել Է Land Cruiser 200-ի հիմքի վրա: Կոնցեպտուալ արտաճանապարհային ավտոմոբիլը հանդերձել են շարժիչով, որի հատույցը կազմում Է 2000 ձիաուժ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախատիպը համալրել են 5,7-լիտրանոց V8 շարժիչով՝ Garret ընկերության երկու տուրբիններով: Շարժիչը զուգակցվում Է ATI Performance Products ֆիրմայի կողմից հատուկ պատրաստված փոխանցատուփի հետ: Toyota Land Speed Cruiser-ի առավելագույն արագությունը կազմում Է ժամում 354 կիլոմետր:

Նախագծի մասին լրացուցիչ տեխնիկական մանրամասնություններ Toyota ընկերությունը չի հաղորդել:
http://armenpress.am/arm/news/866292/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here