Ամերիկան հարկավոր Է որպես համաշխարհային ժանդարմ. Ռասմուսեն

0
92

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խիստ անվճռական պահեց իրեն աշխարհի հակամարտություններին զինված միջամտության հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Կարծում եմ՝ նախագահ Օբաման խիստ անվճռական Էր աշխարհի հակամարտություննները կախելու համար ռազմական ուժ կիրառելու եւ ռազմական ուժի կիրառման սպառնալիքների հարցում»,- ասել Է նա Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հավելել Է. «Մեզ Ամերիկան հարկավոր Է որպես համաշխարհային ժանդարմ»: Նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ «գերտերությունները չեն պատրաստվում պաշտոնաթող լինել»:

Ի հաստատումն իր խոսքերի Ռասմուսենը նշել Է սիրիական հակամարտությունը, Իրաքի, Լիբիայի իրադրությունը, Ոկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը, Չինաստանի աճող ռազմական հզորությունը, ԿԺԴՀ-ից բխող միջուկային սպառնալիքը:

«Այս ամենը համաշխարհային ժանդարմի առկայություն Է պահանջում միջազգային օրենքները պաշտպանելու եւ համաշխարհային կարգը պահպանելու համար»,- ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
http://armenpress.am/arm/news/866386/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here