Թուրքիայում PKK-ի դեմ գործողություններ են իրականացվել

0
120

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բիթլիս նահանգի ոստիկանությունը  Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ ուղղված հետախուզական գործողություններ է իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sabah.com լրատվականը:

Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ծառայակիցների կողմից ձերբակալվել են 6 մարդ, որոնց թվում են Բիթլիսի Օվաքըշլա շրջանի ղեկավարը, շրջանի ավագանու մի քանի անդամներ եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ադիլջեվազի շրջանի կառույցի նախագահը:

Թուրքական ոստիկանությունը եւ ԶՈՒ ստորաբաժանումները քրդաբնակ շրջաններում ակտիվորեն շարունակում են PKK անդամներին բացահայտելուն ուղղված հետախուզա-որոնողական գործողությունները:

Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:

 
http://armenpress.am/arm/news/866521/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here