Հայաստանը շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ

0
109

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրոպական Միության ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ շարունականաբար բարձրացնում է մուտքի վիզաների ազատականացման գործընթացը սկսելու հարցը: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Միրզոյանը: «Մենք ակնկալում ենք, որ ինչպես Վրաստանի և Մոլդովայի պարագայում, Հայաստանի դեպքում նույնպես պետք է գործընթացը սկսվի Եվրոպական հանձնաժողովի կողմից գնահատման առաքելության այցով, որին կարող է հաջորդել նույն հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման վերաբերյալ գործողությունների ծրագրի ներկայացում Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Կարեն Միրզոյանի խոսքով՝ դա էլ իր հերթին ռեֆորմներ պարունակող գործընթաց է: «Ենթադրում եմ, որ մենք արագ կանցնենք այս ճանապարհով՝ դրանով հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ և շահավետ դարձնել մեր քաղաքացիների պայմանները  դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ ճամփորդությունների համար»,- եզրափակեց ԱԳ նախարարի տեղակալը:
http://armenpress.am/arm/news/866446/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here