Facebook-ի շահույթն ու հասույթը կանխատեսումները գերազանցել են վեցերորդ եռամսյակն անընդմեջ

0
118

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook lnc. ամերիկյան ընկերությունը, որին պատկանում Է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացրել Է 2,7 անգամ գովազդից եկամուտների աճի շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, հուլիս-սեպտեմբերին նրա զուտ շահույթը կազմել Է 2,379 մլրդ դոլար կամ 0,82 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 896 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,31 դոլարի համեմատությամբ:

Առանց մեկանգամյա գործոնների հաշվառման, շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով 0,57 դոլարից հասել Է 1,09 դոլարի:

Հասույթն ավելացել Է 56 տոկոսով՝ մինչեւ 7,011 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 4,501 մլրդ դոլարի դիմաց: Thomson Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները ընկերության շահույթը միջին հաշվով գնահատում Էին մեկ բաժնետոմսի հաշվով 0,97 դոլար՝ 6,92 մլրդ դոլար հասույթի դեպքում: Այսպիսով, երկու ցուցանիշներն Էլ շուկայի սպասումները գերազանցել են անընդմեջ վեցերորդ եռամսյակի արդյունքներով:

Գովազդից Facebook-ի եկամուտներն անցած եռամսյակում աճել են 59 տոկոսով եւ հասել 6,816 մլրդ դոլար, նշվում Է հաշվետվության մեջ: Գովազդից հասույթի մոտավորապես 84 տոկոսն ընկերությունը ստացել Է շարժական սարքերից:

Սոցցանցի ակտիվ օգտատերերի թվաքանակը սեպտեմբերի վերջի դրությամբ աճել Է 16 տոկոսով՝ մինչեւ 1,79 միլիարդ, իսկ ամեն օր ակտիվություն հանդես բերող օգտարերերի թիվը՝ 17 տոկոսով՝ մինչեւ 1,18 միլիարդ:

Երրորդ եռամսյակում Facebook-ի միագումար ծախսերն ավելացել են 28 տոկոսով՝ մինչեւ 3,889 մլրդ դոլար: Ընկերության կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից աճել Է 22 տոկոսով եւ գերազանցում Է 371 մլրդ դոլարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
http://armenpress.am/arm/news/866436/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here