Գարո Փայլանը հայտարարություն է արել կուսակիցների ձերբակալության վերաբերյալ

0
100

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը իր կուսակիցների ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է արել` հայտնելով, որ իրենք շարունակելու են պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ոչ բանտում, ոչ էլ դրսում չենք հանձնվելու»,- հայտարարել է նա:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են: 

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
http://armenpress.am/arm/news/866588/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here