Դիարբեքիրի պայթյունի հետևանքով զոհեր կան

0
104

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին որոտացած պայթյունի հետևանքով կան զոհեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

«Այսօր Դիարբեքիրի Բաղլար շրջանում մեքենայի պայթեցման հետևանքով մեր շատ քաղաքացիներ վիրավորվել են, որոշ քաղաքացիներ և ոստիկաններ զոհվել են»,- հայտարարել է Բոզդաղը` չհստակեցնելով վիրավորների և զոհերի թիվը:

Ավելի վաղ թուրքական «Իհլաս» գործակալությունը հրապարակել էր տեղեկություն մեկ զոհի և 50 վիրավորի մասին:

Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում որոտացած պայթյունը այս տարվա ընթացքում հինգերորդն էր:
http://armenpress.am/arm/news/866583/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here