Թուրքական դատարանը քրդամետ կուսակցության ղեկավարների գործով կալանավորման որոշում է կայացրել

0
128

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվել են:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանի որոշմամբ կալանավորվել են նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը և Լեյլա Բիրլիքը:

Կուսակցության անդամ երեք թուրք պատգամավոր, ովքեր ահաբեկչության դեմ պայքարի գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել էին, դատական վերահսկողության պայմանով ազատ են արձակվել: Ազատ արձակված պատգամավորներն են Զիյա Փիրը, Իմամ Թաշչըէրը և Սըրրը Սուրեյյա Օնդերը:

Կալանավորման պահանջ է ուղարկվել նաև պատգամավորներ Գյուլսեր Յըլդըրըմի և Սելմա Ըրմաքի մասով:

Ձերբակալված Ֆերհաթ Էնջուի և Աբդուլլահ Զեյդանի գործը դեռ ընթացքի մեջ է:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 12 պատգամավորները ձերբակալվել են նոյեմբերի 3-ին: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
http://armenpress.am/arm/news/866675/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here