Թուրքիայում արգելափակվել են սոցիալական ցանցերը

0
111

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորի ձերբակալությունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական ցանցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայում արգելափակված են Facebook-ը, Whatsapp-ը, Twitter-ը և YouTube-ը:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են: 

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
http://armenpress.am/arm/news/866553/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here