Թուրքիան Դիրաբեքիրի պայթյունի պատասխանատու է հայտարարել PKK-ին

0
112

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ նոյեմբերի 4-ի առավոտյան որոտացած պայթյունի պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցությունն (PKK) է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նահանգապետարանի տվյալներով` պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով: Նահանգապետարանից խոստացել են առաջիկայում ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել կատարվածի վերաբերյալ:
http://armenpress.am/arm/news/866581/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here