Հարավային Կորեայի նախագահը հավանություն Է տվել իր նկատմամբ հետաքննություն անցկացնելուն

0
90

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ընդունել Է իր սխալները, որոնք թույլ են տրվել իր ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի հետ սերտ կապի հետեւանքով, դրանք համարելով «սրտակեղեք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարավկորեական հեռուստատեսությամբ երկրի ժողովրդին հղած ուղերձում նա հայտարարել Է, Õ �ե պատրաստ Է այն բանին, որ  հետաքննություն անցկացվի ծավալված քաղաքական սկանդալում նրա ունեցած դերակատարության շուրջ:

Ինչպես տեղեկացվել Է, Ցոյ Սուն Սիլը, որեւԷ պաշտոն չզբաղեցնելով վարչակազմում, օգտվելով նախագահի հետ անձնական հարաբերություններից, խմբագրում Էր նրա հանրային ճառերը՝ դրանով իսկ հնարավորություն ունենալով ստվերային ազդեցություն գործել քաղաքականության վրա: Բացի այդ, նա խառն Է եղել ոչ կառավարկան կազմակերպությունների ֆինանսավորման մեքենայություններին:

Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն Է խնդրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
http://armenpress.am/arm/news/866563/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here