ՀՀԲ-ն գտել Է Քլինթոնի նոր նամակներ, որոնք վերաբերում են պետքարտուղարի պաշտոնում նրա ծառայությանը

0
109

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննությունների համերկրային բյուրոն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի ծառայությանը վերաբերող Էլեկտրոնային նամակներ Է հայտնաբերել այն նոութբուքում, որը պատկանում Է նրա օգնական Հումա Աբեդինի ամուսնուն՝ Էնթոնի Վիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես&ra quo;-ը, հայտնել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ հայտնաբերված նամակները պատճեները չեն այն նամակների, որոնք գտնվել են Քլինթոնի անձնական սերվերում: Այս պահին, ինչպես նշում Է հեռուստաալիքը, մնում Է որոշել, թե գտնված նամակները կարեւոր են արդյոք վերսկսված հետաքննության համար:

Քլինթոնը 2009 – 2013 թվականներին պետքարտուղար եղած ժամանակ ծառայական եւ մասնավոր նամակագրություն Է վարել սեփական մասնավոր սերվերի միջոցով: Դրա համար նրան մեղադրել են տեղեկատվության թաքուցման եւ պետական գաղտնիքների հնարավոր արտահոսի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866602/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here