Պայթյուն Դիարբեքիրում. կա վեց վիրավոր

0
96

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթյունը տեղի է ունեցել որպես ոստիկանական դպրոց օգտագործվող շենքի մոտ:

Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Պայթյունը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում: Դրա ուժգնությունից վնասվել են հարակից շենքերը:

Ենթադրվում է, որ պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ:
http://armenpress.am/arm/news/866549/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here