Փարիզում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա

0
128

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման հետևանքով որևէ մարդ չի տուժել, վնասվել է դեսպանատան շենքը:

Թուրքիայի դեսպանությունից դիմել են Ֆրանսիայի համապատասխան մարմիններին` պահանջելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին: Ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել դեսպանատան շրջակայքում:
http://armenpress.am/arm/news/866678/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here