Քլինթոնը գիտեր, որ ԻՊ-ն ֆինանսավորվում Է Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից. Ասանժ

0
138

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իր նամակագրության մեջ խոստովանում Է «Իսլամական պետության» (ԻՊ) ֆինանսավորումը Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կառավարությունների կողմից: Այս մասին հայտարարել Է WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կա Էլեկտրոնային նամակ, որը Քլինթոնը գրել Է 2014 թվականի սկզբին իր ընտրական շտաբի նախագահ Ջոն Փոդեստային այն բանից շատ չանցած, երբ նա հեռացել Է պետքարտուղարի պաշտոնից: Այդ նամակում ասված Է, որ «Իսլամական պետությունը» ֆինանսավորվում Է Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կողմից: Ես կարծում եմ, որ դա ամենակարեւոր նամակն Է ամբողջ ընտրանքում»,- ասել Է նա:

Ըստ որում Ասանժն ընդգծել Է, թե «այդ նամակում գրված Է, որ ոչ թե առանձին շեյխեր, այլ հենց Սաուդյան Արաբիայի կառավարությունը եւ Քաթարի կառավարությունն են ֆինանսավորում ԻՊ-ին»: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել Է, որ ավելի քան 80 միլիարդ դոլար գումարի զենքի վաճառքի՝ համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր գործարքը ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքվել Է այն ժամանակ, երբ Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/866586/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here