Քլինթոնը թաքնվում Է մամուլից, ինչը կարող Է նրան պարտության մատնել. Fox News

0
119

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գրեթե երկու ամիս թաքնվում Է մամուլից՝ առանց պատասխանի թողնելով իրեն վերաբերող հակասական թեմաները, ինչը կարող Է նախագահական ընտրություններում նրա պարտության գործոն դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Fox News հեռու ստաալիքի եթերում հայտնել Է քաղաքական մեկնաբան Բիլ Օ’Ռայլին:

«Հեռուստաալիքի Talking Points (Fox) հաղորդման ժամանակ Քլինթոնին լավ խորհուրդ են տվել, որ ուղղակիորեն դիմի ամերիկացիներին՝ տալով մի շարք հարցազրույցներ: Բացատրել իր Էլեկտրոնային նամակագրության շուրջ եւ Քլինթոնների հիմնադրամի վերաբերյալ առկա հակասությունները, ուղղակի պատասխաններ տալ ուղղակի հարցերին:

Քլինթոնի շտաբում մեզ ասացին, որ նա, ամենայն հավանականությամբ, հարցազրույց կտա Factor ծրագրին, բայց դա ճիշտ չԷր: Սեպտեմբերի 12-ից Քլինթոնը ոչ մի լրագրողի հարցազրույց չի տվել ազգային հեռուստատեսությունում: Նա թաքնվում Է»,- ասել Է Օ’Ռայլին:

Նրա խոսքով՝ այս ամենն ազդում Է վերջին հարցումների ցուցանիշների վրա, որոնք նշում են, որ նախագահական մրցարշավում նրա ընդդիմախոս Դոնալդ Թրամփը կրճատում Է տարբերությունը: «Քլինթոնը հույսը դնում Է Թրամփի բացասական գործոնների վրա, բայց դա կարող Է քիչ բան նշանակել, եթե Քլինթոնին պաշտպանող հիմնական ընտրազանգվածն ընտրությունների օրը մնա տանը»,- նշել Է Օ’Ռայլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866625/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here