Զոհված տղաների հերոսությունները պետք է ոսկե տառերով գրվեն պատմության էջերում. Ադամ Սահակյանի մայր

0
131

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական և պետք է ոսկե տառերով գրվեն հայոց պատմության էջերում: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը: «Հիմա, ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են Õ �անխել՝ խափանելով թշնամու ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Գայանե Սահակյանը հավելեց, որ վիշտը մեծ է իր և հայրենիքի համար նահատակված մյուս զինվորների ծնողների համար, բայց կա մի անսահման հպարտություն, որ իր որդին` սերժանտ Ադամ Սահակյանը,  2016 թվականի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը, գտնվելով Ջաբրայիլի մարտական դիրքերից մեկում և լինելով այդ դիրքի ավագը, գլխավորել է մարտը և մոտ 4-5 ժամ պահել է դիրքը,  իր ջոկատով հետ մղել թշնամուն՝  հասցելով նրան զգալի կորուստներ, պայքարելով  արյան մինչև վեր ջին կաթիլը՝ ընկնելով հերոսի մահով: «Կրկին ու կրկին ուզում եմ ասել՝ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկել են հայոց հողը պաշտպանելու համար»,- նշեց նա:
http://armenpress.am/arm/news/866749/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here