Քըլըչդարօղլուն հորդորել է Թուրքայի վարչապետին տեր կանգնել մարդու իրավունքներին

0
124

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված լրագրողների և ղեկավարության հարցով դիմել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքակա ն «Հուրիեթ» պարբերականը:

«Այստեղից պարզ ու հստակ ձևով կոչ եմ անում Բինալի Յըլդըրըմին` տեր կանգնիր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և ազատություններին, մամուլի ազատությանը: Ի՞նչ է արել «Ջումհուրիեթ» թերթը: Գյուլենականների հետ է համագործակցել, թե ռումբ է տեղադրել»,- Իզմիրում լրագրողներին ասել է Քըլըչդարօղլուն` հայտնելով իր մտահոգությունները կատարվածի առնչությամբ և հայտարարելով, որ ցանկանում են ապրել խաղաղության մեջ:

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 6-ին հրավիրել է կուսակցության խմբակցության արտակարգ ժողով, որի ժամանակ իր տեսակետներն է հայտնելու երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել:

Նոյեմբերի 5-ի որոշմամբ` պարբերականի ինը աշխատակից կալանավորվել է: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով: 
http://armenpress.am/arm/news/866764/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here