«Եփրատի զայրույթը» գործողության առաջին փուլում կշրջափակվի Ռաքքան. ԶԼՄ

0
104

ԵՐԵՎԱՆ, 6  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորումից Ռաքքայի ազատագրման համար «Եփրատի զայրույթ» նոյեմբերի 6-ին սկսկված գործողության առաջին փուլում  քաղաքը կշրջափակվի։  Միայն դրանից հետո կհետևի գրոհը, Agence France-Presse-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի աղբյուրը։

«Սկզբում մենք մենք կձգտենք մեկուսացնել Ռաքքան հիմնական հարձակմանը նախապատրաստման շրջանակում, և հարձակման ընթացքում էլ կազատըագրենք քաղաքը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է նա։

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ «Ժողովրդավար Սիրիայի ուժեր» ընդդիմադիր զինված կոալիցիայի կազմավորումներն ԱՄՆ օդուժի աջակցությամբ սկսել են Ռաքքայի վրա հարձակումն այն ԻՊ-ի զինյալներից ազատագրելու նպատակով։ «Եփրատի զայրույթ» անվանումն ստացած գործողության հրամանատարությունը կիրականացնի հատուկ ստեղծված համակարգող խորհուրդը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 300 հազար բնակչություն ունեցող քաղաքում, որը գտնվում է դամասլկոսից 520 կմ հեռավորության վրա, զինյալները ձեռնամուխ են եղել պաշտպանական ամրաշինական կառույցների ստեղծմանը։ ԻՊ պարագլուխները բնակիչներին արգելել են Ռաքքայից դուրս մեկնել՝ դրա շուրջ ստեղծելով անցակետերի ցանց, ինչպես նաև ականապատելով քաղաքի մատույցները։

Լուսանկարը՝ EPA/AMEL PAIN/ТАСС

 

http://armenpress.am/arm/news/866790/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here