Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազելու է եւս 2,4 տոկոսով

0
114

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` 2016 թվականին Ադրբեջանի տնտեսության համախառն ներքին արդյունը կշարունակի նվազել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից նոյեմբերի 4-ին հրապարակված զեկույցի համաձայն` Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի եւս 2,4 տոկոսով:

2016 թվականին Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին ընկնող ՀՆԱ-ի արտադրության ծավալը կազմում է 3340,6 մանաթ (մոտ 1670 դոլար), ինչը 4,1 տոկոսով փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հարկադրված գնացել է ազգային արժույթի` մանաթի մոտ 60 տոկոսով արժեզրկմանը: Ներկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթը 2 անգամից ավելի արժեզրկվել է. անցյալ տարվա սկզբին մեկ դոլարն արժեր 0,0802 մանաթ, իսկ ներկայում` 1,6596 մանաթ:
http://armenpress.am/arm/news/866934/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here