Դինքի ընկերները հավաքվել են արդարադատության պալատի առջև. նրանց հետ է նաև Գարո Փայլանը

0
139

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի օրն արդարության պահանջով եկել է արդարադատության պալատի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հրանտ Դինքի սպանության գործով այս շաբաթ պաշտպանություն են իրականացնելու Ջելալեթին Ջերահը, Սաբրի Ուզունը և Ահմեթ Իլհան Գյուլերը:  Դատարանի դռան մոտ ենք»,- հայտնել է Փայլանը:

Նրանից բացի, արդարադատության պալատի մոտ են եկել նաև Դինքի մյուս ընկերները` ձեռքերում պահելով պաստառ «Հանուն Դինքի, հանուն արդարության» գրությամբ:

Ջելալեթին Ջերահը Դինքի սպանության ժամանակ զբաղեցրել է Ստամբուլի ոստիկանության պետի, Գյուլերը` Ստամբուլի հետախուզության բաժնի պետի, իսկ Ուզունը` Թուրքիայի անվտանգության հետախուզական վարչության պետի պաշտոնը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմÕ �ջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցությո ւն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:
http://armenpress.am/arm/news/866843/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here