Եվրահանձնաժողովը պատրաստել է Թուրքիայի մասին ամենաբացասական զեկույցը

0
101

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի կողմից նոյեմբերի 9-ին ներկայացվելիք Առաջընթացի զեկույցը մինչ օրս հրապարակված զեկույցներից ամենաբացասական գնահատականներն է պարունակում Թուրքիայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը` հայտնելով, որ զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվել Թուրքիայում օրինական պետության և խոսքի ազատության բնագավառներում նկատվող բռնաճնշումների նկատմամբ:

Շուրջ 100 էջից բաղկացած զեկույցում նշվում է, որ հատկապես հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով լրագրողներ են ձերբակալվել, իսկ լրատվամիջոցները փակվել են: Բացի այդ, հետընթաց է գրանցվել արդարադատության ոլորտի անկողմնակալության հարցում:

Զեկույցում նշվել է, որ հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել է 110 հազար զինվորական, ոստիկան, դատավոր և դատախազ, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ:
http://armenpress.am/arm/news/866826/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here