Թուրքիայում Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած Թունջելը կալանավորվել է

0
136

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանը Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել «զինված խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով:

Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետու թյան անունից: Օրինագծով առաջարկվում էր ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:
http://armenpress.am/arm/news/866804/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here