Թրամփին հեռացրել են Twitter-ից. The Hill

0
113
US Republican presidential nominee Donald Trump speaks during a campaign rally at the NH Sportsplex in Bedford, New Hampshire, on September 29, 2016. / AFP PHOTO / Jewel SAMAD

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական Էջում աշխատելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել Է The Hill թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այլեւս չի վերահսկում իր Էջը, իսկ բոլոր հաղորդագրությունները նրա օգնությամբ պատրաստում եւ թողարկում են մամուլի գծով խորհրդականները:

«Սոցիալական ցանցերում Թրամփի Էջերն ավելի քան 13 միլիոն  ընթերցողներ ունեն, եւ քաղաքական գործիչը դրանք բազմիցս օգտագործել Է իր քաղաքական հակառակորդներին արատավորելու եւ ընտրողներին իր դիրքորոշումների առթիվ չզտված հայացք ներկայացնելու համար»,- գրել Է հրատարակությունը: Սակայն, ինչպես նշված Է, Twitter-ում նրա սուր արտահայտությունները «հաճախ գլխացավի աղբյուր են դառնում նախընտրական շտաբի համար»:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866816/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here