ԻՊ-ի զինյալները 19 նավթահոր են հրկիզել Մոսուլից նահանջելիս

0
109

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական շարժման զինյալները, որոնք  նահանջել են Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններից, 19 նավթահոր են հրկիզել: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել Է BBC-ն, տեղացի շատ բնակիչներ դժվարանում են շնչել. ընտանի շատ կենդանիներ սատկում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Մոսուլի շրջանում շարունակվում Է Իրաքի կառավարական բանակի հարձակումը, կատաղի մարտերի պատճառով ամեն օր քաղաքից հազարավոր բնակիչներ են հեռանում:

Հոկտեմբերի վերջին «Իսլամական պետության» զինյալները փախուստի դիմեցին Իրաքի հյուսիսի Քայյարա քաղաքից եւ իրենցից հետո նույնպես հրկիզեցին բոլոր նավթահորերը:

Նոյեմբերի 5-ին Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին Մոսուլում գործող ԻՊ-ի զինյալներին կոչ Է արել վայր դնել զենքը, եթե նրանք ցանականում են պահպանել իրենց կյանքը:
http://armenpress.am/arm/news/866807/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here