ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես կգա հին շենքերի պահպանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ

0
117

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների  գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակութային ոլորտում առկա տարբեր խնդիրների շուրջ նոյեմբերի 7-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով այն երևույթը, որ վերջին շրջանում բազմաթիվ հին շենքեր են քանդվում, անդրադարձավ հուշարձան ների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշներին: «Այսօր քննարկել ենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները և որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Ըստ նրա` նոր նախաձեռնությամբ հարյուր տարվա պատմություն ունեցող շինությունները պետք է  պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն: «Սեփականատերն իրավունք չի ունենա քանդել կամ հիմնովին փոխել դրանք: Նա պարտավոր կլինի պահպանել այդ շինությունները»,- հավելեց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը պետք է ամրագրել օրենքով, սակայն, թե երբ այն իրականություն կդառնա, Արմեն Ամիրյանը դժվարացավ պատասխանել:
http://armenpress.am/arm/news/866956/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here