Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ մոբ

0
126

 

Ուսանողների միջազգային տոնին ընդառաջ այսօր Արցախի պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կայացել է պարային ֆլեշ մոբ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում  ԼՂՀ  Ազգային  ժողովի  նախագահ Աշոտ  Ղուլյանն  ասել  է,   որ   փայլուն   տպավորություններ  ունի.
«Կարծում   եմ   այս  միջոցառումն արցախցի  ուսանողների ազատ- ության  տիպիկ  ու բնութագրական  ամենա- վառ արտահայտու-թյունն է: Նրանք   պա- տրաստ  են պարել, երգել,  սովորել  ու  գրավել  աշխարհի  ցանկացած   բեմ. կարծում  եմ սա  է այսօրվա ֆլեշ  մոբի խորհուրդը: 25-ամյա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ան- կախության  նոր  սերունդը  յուրահատուկ  հայտ  է  ներկայացրել  աշխարհին, ըստ որի  նրաց  համար չկան փակ սահմաններ, արգելված   բեմեր,    մրցասպարեզներ:  Արցախցի   երիտասարդները պատրաստ են իրենց  խաղաղ   ու  քաղաքակիրթ  մրցակցությամբ  հանդես   գալ   աշխարհի  տարբեր   անկյուններում»:
ԱրՊՀ     ուսանողների     հետ   տարվող   աշխատանքների,  հասարակայնության  հետ  կապերի    և    լրատվության  բաժնի  պետ   Զարինե  Սառաջյանն   էլ   նշել  է, որ    Արցախում  առաջին  անգամ  է  կազմակերպվում  պարային   ֆլեշ մոբ  և որն աննախադեպ միջոցառում էր ԱրՊՀ ուսանողական կյանքում: 

«Պարային    ֆլեշ   մոբի   նպատակն  է աշխարհին ցույց  տալ, որ  արցախցի  երիտասարդներն  ապրում, արարում և ստեղծագործում են ազատ, անկախ և ժողովրդավարական երկրում:  Մեր   երիտասարդությունը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ և ամուր է կառչած մայր հողին: Պատերազմի ժամանակ   արցախցի  ուսանողները զենքը ձեռքին մարտնչում  են,  իսկ խաղաղ  օրերին   հանդես  են    գալիս    նման   հետաքրքիր   նախաձեռնությամբ»,-ասել  է  Զ.  Սառաջյանը: 

Արցախի  պետական   համալսարանի ուսանողական խորհրդի   փոխնախագահ Վահե  Գալոյանը  հպարտությամբ   նշում է, որ    այս   կերպ  նրանք  փորձել  են    ուսանողական առօրյային նոր գույներ հաղորդել:

 «Ֆլեշ մոբին մասնակցել ենք 50-ից ավելի ուսանողներով`պարելով արտասահմանյան և հայկական 6 երաժշտությունների միքսային պարեղանակներ  6 րոպե տևողությամբ:

Միջոցառման նպատակն այն է, որ մենք` ուսանողներս   հայրենասեր   ու   լավ   սովորելուց բացի,   կարողանում ենք նման  նխաձեռնություններով հանդես  գալ`   չտարբերվելով  աշխարհի  մնացած ուսանողներից»,-ասել  է  Վ. Գալոյանը:

Ֆլեշ մոբին  ներկա  էին նաև ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ  Մինասյանը,  դասախոսներ   և  ուսանողներ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here