Քրդերը հարձակում են սկսել ԻՊ-ի զինյալների կողմից զավթված Բաաշիկա քաղաքի վրա

0
126

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական զինված կազմավորումները նոյեմբերի 7-ին հարձակում են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից զավթված Բաաշիկա քաղաքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին: Գործակալության տվյալներով՝ Բաաշիկան գտնվում Է Մոսուլից 13 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Քաղաքը քրդական ուժերի պաշարման մեջ Է մի քանի շաբաթ: Հարձակումն իրականացվում Է երկու ուղղությամբ:

Նշվում Է, որ նոյեմբերի 6-ին քուրդ զինվորականները հրետակոծման ու ականակոծման են ենթարկել քաղաքը:

ԻՊ-ի զինյալներից Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսել Է լույս հոկտեմբերի 17-ի գիշերը: Իրաքցի զինվորականները եւ ոստիկանության ուժերը, ինչպես նաեւ քրդական կազմավորումները ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցությամբ զանգվածային հարձակում են ծավալել քաղաքի վրա: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ գործողության վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 16,5 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866827/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here