WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ութ հազար նամակ

0
110

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքը հրապարակել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի 8263 Էլեկտրոնային նամակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում կազմակերպության միկրոբլոգում: 

Դա ԴԿԱԿ-ի նամակների երկրորդ բաժինն Է, որը հրապարակել Է WikiLeaks-ը: Առաջին խմբաքանակը հրապարակվել Էր հուլիսի 22-ին, երբ ներկայացվել Էր 19 հազար 252 Էլետրոնային նամակ եւ ազգային կոմիտեի ղեկավարության 8034 հավելված:

Հոկտեմբերի 8-ից կայքի վարչակազմը մաս առ մաս հրապարակում Է նաեւ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթայի գաղտնի նամակագրությունը: Փաստաթղթերի 32-րդ մասի հրապարակումից հետո մատչելի են դարձել 52 հազարից ավելի Էլեկտրոնային նամակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/866810/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here