ԱՄՆ-ի ընտրություններում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից

0
88

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի համընդհանուր ընտրություններում առնվազն 43,2 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից օգտվել, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին այս տվյալները ներկայացրել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Վաղաժամկետ քվեարկությանն առավել մեծ թվով քաղաքացիներ են մասնակցել Ֆլորիդայի նահանգում՝ մոտավորապես 6,4 մլն մարդ: Իսկ ընդամենը վաղաժամկետ քվեարկությանը ռեկորդային մասնակցություն Է արձանագրվել  23 նահանգներում եւ Կոլումբիա համերկրային օկրուգում: Շատերը քվեարկել են նաեւ Էլեկտրոնային փոստով: Ինչպես նշում Է գործակալությունը, փոստով ուղարկված քվեաթերթիկներից շատերը դեռեւս շարունակում են ստացվել առանձին նահանգների ընտրական հանձնաժողովներում: Այդ կապակցությամբ վաղաժամկետ քվեարկման իրավունքից օգտված քաղաքացիների վերջնական թիվը կա րող Է հասնել 50 միլիոնի:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվում են համընդհանուր ընտրություններ: Ընտրողները պետք Է հայտնեն, թե ում են նախընտրում տեսնել երկրի նախագահի ու փոխնախագահի պաշտոններում, ինչպես նաեւ վերընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ Կոնգրեսի 100 սենատորներից 34-ին, 12 նահանգների եւ երկու տարածքների՝ Պուերտո Ռիկոյի եւ Ամերիկյան Սամոայի նահանգապետներին եւ 15 խոշոր քաղաքների քաղաքագլուխներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/866975/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here