Եվրամիությունը լրջորեն անհանգստացած Է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից. Մոգերինի

0
115

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը լրջորեն անհանգստացած Է վերջին ժամանակներս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից, այդ թվում՝ մահապատժի մորատորիումը հանելու շուրջ բանավեճերից եւ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալություններից, եւ հորդորում Է երկրում պաշտպանել ժողովրդավարական նորմերը եւ մարդու իրավունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Եվրամիության անունից արված հայտարարության մեջ: 

«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները Թուրքիայի վերջին իրադարձություններին հետեւում են մեծ անհանգստությամբ»,-հայտարարել Է Մոգերինին:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ «մահապատժի վերականգնման վերաբերյալ խորհրդարանին դիմելու առաջարկությամբ հանդես գալու հնարավորության ուսումնասիրումը, խոսքի ազատության, այդ թվում՝ սոցիալական ցանցերի սահմանափակումների շարունակումը, ԶԼՄ-ների փակման շարունակումը եւ լրագրողներին ձերբակալելու կալանագրեր տալը, ներառյալ Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի եւ նրա աշխատակիցների, վերջերս երկրում խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության (ԺԴԿ) համանախագահների, ինչպես նաեւ մի քանի խորհրդարանականների ձերբակալությունը խիստ անհանգստություն են առաջացնում եւ կարող են թուլացնել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների հարգումը, ինչպես նաեւ վարկաբեկել խորհրդարանական ժողովրդավարությունը Թուրքիայում»:

Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի հետեւել իրադրությանը եւ «պատրաստ Է Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը շարունակել բոլոր մակարդակներով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/867039/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here