Իրանի նախագահի այցը Հայաստան ամենայն հավանականությամբ կկայանա մինչև ընթացիկ տարվա վերջ. փորձագետ

0
118

ԵՐԵՎԱՆ, 8  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանագետ Վարդան Ոսկանյանի կանխատեսմամբ, Իրանի նախագահի այցը Հայաստան ամենայն հավանականությամբ կկայանա մինչև ընթացիկ տարվա վերջ:

«Դատելով իրանական լրատվական դաշտի ակտիվությունից, դատելով կողմնակի ազդակներից՝ այդ այցը կկայանա մինչև Ամանոր: Դիտարկելով  նման բարձր մակարադակով այցի նախապատրաստական աշխատանքները՝ այն, հավանաբար, կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին»,- այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահի այցը պետք է գնահատել որպես ամփոփիչ: Վերջին շրջանում Հայաստան-Իրան համագործակցության շրջանակում զգալի քայլեր են իրականացվել, որոնք տվել են իրենց արդյունքները: Ժամանակն է, որ այդ արդյունքներն ամփոփվեն` նախանշվեն նոր ծրագրեր: Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ Հասան Ռոուհանին Հայաստանում դեռ չի եղել, սա կլինի նրա առաջին այցը:
http://armenpress.am/arm/news/867029/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here