Իրաքյան բանակը հսկողության տակ Է առել Մոսուլի առնվազն 12 շրջան

0
127

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատել են Մոսուլի առնվազն 12 շրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին հայտնել Է “Sky News Arabia” հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ զինվորականները ԻՊ-ից խլել են նաեւ Մոսուլի մատույցներում գտնվող շուրջ 50 բնակավայր, այդ թվում՝ Խամամ Էլ Ալիլը եւ Բաաշիկան: Վերջին չորս օրվա ընթացքում Իրաքի զինված ուժերը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժի աջակցությամբ ոչնչացրել են ԻՊ-ի 200-ից ավելի զինյալների, նշում Է հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտնել Է, որ Մոսուլի բնակիչների հիսուն տոկոսն ապաստանի կարիք ունի զինյալներից Իրաքի այդ քաղաքի ազատագրման գործողության պատճառով: «Շատերը նման ճգնաժամային իրավիճակներում չեն գնում ճամբարներ, այլ գնում են բարեկամների՝ այն ընտանիքների մոտ, որոնք կարող են նրանց ապաստան տրամադրել: Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ. մարդկանց 50 տոկոսը հնարավորություն ունի ապաստան գտնել սեփական ուժերով, իսկ մյուս 50 տոկոսը նման ապաստանի տրամադրման կարիք ունի»,- ասել Է վարչակազմի բարձրաստիճան աղբյ ուրը:

ԻՊ-ի զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը, որոնք քաղաքը զավթել են 2014 թվականին, շարունակվում Է հոկտեմբերի 17-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP
http://armenpress.am/arm/news/867013/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here