ՀՀ Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

0
97

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը գոհունա կությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իտալիայի քաղաքական երկխոսությանը և կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի:

ՀՀ Նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:
http://armenpress.am/arm/news/867085/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here