Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ

0
121

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցը կայացել է Շուլցի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են նոյեմբերի 4-ին կայացած հեռախոսազրույցից հետո Թուրքիայում տեղի ունեցած զարգացումները: Շուլցն ու Յըլդըրըմը խոսել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարևորությունից` շեշտելով փոխադարձ երկխոսությունն ամենաբարձր մակարդակներում շարունակելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ` նոյեմբերի 4-ին կողմերի միջև հեռախոսազրույցի ժամանակ Շուլցը քննադատել էր Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ձերբակալության փաստը` ընդգծելով, որ նման քայլով Թուրքիան հեռանում է ժողովրդավարության սկզբունքներից, իսկ Եվրոպայի հետ համագործակցությունը դառնում է կասկածելի:  
http://armenpress.am/arm/news/867058/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here