Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դեմ են ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքը սահմանափակելուն

0
111

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նոյեմբերի 7-ին հանդես են եկել վետոյի իրավունքի կիրառման ընթացակարգում որեւիցե փոփոխություն մտցնելու դեմ, իրավունք, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին թույլ Է տալիս արգելափակել որոշումների ընդունումը: Այս հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ համակարծիք չեն եղել Լոնդոնը եւ Փարիզը, որոնց ներկայացուցիչները Գլխավոր ասամբլեայի նիստում արտահայտվել Էին վետոյի իրավունքի սահմանափակման օգտին:

«Մեզ համար անընդունելի Է ցանկացած գաղափար, որը տանում Է Անվտանգության խորհրդի ներկայիս մշտական անդամների առանձնաշնորհների, ներառյալ վետոյի իրավունքի սահմանափակման»,- հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովն Անվտանգության խորհրդի բարեփոխմանը նվիրված հանդիպմանը: Իր հերթին, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի օգնականն ընդգծել Է, որ Վաշինգտոնում շարունակում են հանդես գալ «վետոյի (իրավունքի) ցանկացած փոփոխման դեմ», իսկ չինացի դիվանագետ Լյու Ցզեին կոչ Է արել չպարտադրել ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման «անկատար առաջարկություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP
http://armenpress.am/arm/news/866984/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here