Քլինթոնը եւ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի՝ ամենից քիչ ժողովրդականություն վայելող թեկնածուներն են. Gallup

0
92

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ Քիլարի Քլինթոնը եւ հանրապետական Դոնալդ Թրեմփը, ըստ Gallup հետազոտական կենտրոնի տվյալների, դարձել են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի՝ ամենից քիչ ժողովրդականություն վայելող թեկնածուները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, նոյեմբերի 8-ին հրապարակված «նախապատվությունների սանդղակ»-ի համաձայն, Քլինթոնին չի հավանում հարցման մասնակիցների 52 տոկոսն այն դեպքում, երբ նրա մրցակցին՝ Թրամփին, չի սիրում հարցվածների 61 տոկոսը:

Ըստ Gallup-ի տվյալների, 1956 թվականից ի վեր, երբ կենտրոնն սկսել Է կազմել նմանօրինակ վարկանիշեր, պետության ղեկավարի պաշտոնի համար չեն պայքարել երկրում ժողովրդականության այսքան ցածր մակարդակ ունեցող երկու թեկնածուներ:

Բացի այդ, Թրամփը դարձել Է 1956 թվականից ի վեր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի՝ առավել ցածր ժողովրդականություն վայելող թեկնածուն:

Տվյալները հիմնված են մասնակիցների հարցման վրա, որոնց առաջարկվել Էր յուրաքանչյուր թեկնածուին գնահատել ըստ տասըբալանոց սանդղակի՝ +5-ից մինչեւ -5:

Մինչդեռ, Gallup-ի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուները եղել են Դուայթ Էյզենհաուերը (1956 թվականին), Լինդոն Ջոնսոնը (1964 թվականին) եւ Ջեյմս Քարտերը 1976 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters
http://armenpress.am/arm/news/867073/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here