Victoria’s Secret-ի հրեշտակների հետ հարթակում կհայտնվի նաեւ Լեդի Գագան

0
94

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria’s Secret ամերիկյան բրենդը նշել Է այն երաժիշտները անունները, որոնք դեկտեմբերի 5-ին Փարիզում ելույթ կունենան ցուցադրության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին պատմել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Հրեշտակների»՝ մոդելների հետ միասին, որոնք ներկայացնում են ընկերությունը, պոդիում դուրս կգան Լեդի Գագան, Բրունո Մարսը եւ The Weeknd-ը: Մանրամասնություններն առայժմ չեն հաղորդվում:

Victoria‘s Secret-ն ընկերություն Է, որը մասնագիտանում Է կանանց համար նախատեսված ներքին սպիտակեղենի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում:

Բազավորված Է Կոլումբուսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): 1995 թվականից ցուցադրություններն ամեն տարի անցկացվել են Միացյալ Նահանգներում, 2016 թվականին շոուն առաջին անգամ կկազմակերպեն Փարիզում:
http://armenpress.am/arm/news/867066/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here