Թրամփի հաղթանակն անորոշության շրջան Է բացում. Օլանդ

0
126

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անորոշության շրջան Է բացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց Դոնալդ Թրամփի օգտին: Ես շնորհավորում եմ նրան, քանի որ դա բնական Է երկու ժողովրդավարական երկրների նախագահների հարաբերություններում: Իմ մտքերը նաեւ Հիլարի Քլինթոնի հետ են, որի հետ ես աշխատել եմ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ընթացքում: Այդ ընտրություններն անորոշության շրջան են բացում եւ այդ մասին պետք Է պարզորոշ ու հստակ հայտարարեմ»,-ասել Է Օլանդը, հավելելով, որ ԱՄՆ-ը եղել ու մնում Է Ֆրանսիայի հանգուցային գործընկերը:

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը հայտնել Է, որ նախագահ Օլանդը ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները քննարկել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց Է ունեցել Անգելա Մերկելի հետ: Խոսքը վերաբերում Է ուժերի հաշվեկշռին աշխարհում, որտեղ մենք ապրում ենք: Այս ոչ դյուրին պահին Եվրոպան պետք Է պահպանի ամբողջականությունն ու իր գործողությունների միասնությունը, ինչը, մասնավորապես, կախված Է Ֆրանսիա-Գերմանիա զույգից»,-ասել Է լե Ֆոլը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստի արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters
http://armenpress.am/arm/news/867244/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here