Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան

0
193

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում կայացած արարողության ժամանակ Մխիթարյանը շեշտեց, որ իր համար կարևոր է լինել դեսպան և պատրաստ է անել ավելին՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ն։ «Ես պատրաստ եմ գործի դնել իմ հնարավորությունները՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում խթանելու բոլոր, հատկապես ամենախոցելի, երեխաների կրթության իրավունքը»,- ասաց Մխիթարյանը։ «Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ՝ որպես երեխաների և առողջ ապրելակերպի վստահ ջատագով»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Կես դարից ավելի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը: Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:
http://armenpress.am/arm/news/867147/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here