Պուտինը շնորհավորել Է Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

0
110

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հեռագրում Վ.Վ.Պուտինը հույս Է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես նաեւ լուծել միջազգային օրակարգի հրատապ հարցերը եւ արդյունավետ պատասխաններ գտնել գլոբալ անվտանգության մարտահրավերներին»,-ասված Է հեռագրում:

Բացի այդ, ՌԴ նախագահը վստահություն Է հայտնել, որ «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց դիրքորոշումների իրական հաշվառման վրա, համապատասխանում Է մեր երկրների ժողովուրդների եւ համաշխարհային ողջ հանցակցության շահերին»:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Պուտինը նաեւ Թրամփին հաջողություններ Է մաղթել պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ:
http://armenpress.am/arm/news/867165/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here