ԱԶԲ-ն Հայաստանին կհատկացնի 90 մլն դոլարի վարկ

0
121

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը Հայաստանին կհատկացնի 90 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստին ներկայացնելով համաձայնագիրը, նշեց, որ այդ միջոցներով նախատեսվում է բարելավել հանրապետությունում ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարումը և կայունությունը:

Արամյանի խոսքով՝ գումարը կտրվի 15 տարով, որից 3-ը արտոնյալ ժամանակահատվածով, Libor + 0,5%-ով:

Ծրագրի մեկ այլ նպատակն է Էլեկտրաէներգիայի շուկայում մրցակցության մեխանիզմներ ներդնելը: Դա կօգնի մեծացնել գեներացումը, այդ թվում` արտահանման համար:
http://armenpress.am/arm/news/867371/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here