ԱՄՆ-ի ընտրությունները ժողովրդականության ցուցանիշով երկրորդն են դարձել 2008 թվականից հետո

0
99

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները ժողովրդականության ցուցանիշով երկրորդն են դարձել 2008 թվականի ընտրություններից հետո, որոնց արդյունքում դեմոկրատ Բարաք Օբաման դարձավ Սպիտակ տան ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Financial Times թերթը:

Շուրջ 71,43 մլն մարդ Է հետեւել ԱՄՆ-ի ընտրությունների հեռարձակմանը, ինչի մասին վկայում են Nielsen հետազոտական կենտրոնի տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ ընտրությունների օրը առավել մեծ ժողովրդականություն վայելող հեռուստաալիքը դարձել Է Fox News-ը, որը դիտել են 12 մլն քաղաքացիներ: Նրան հաջորդում են CNN-ը (11,2 մլն) եւ MSNBC-ն (5,2 մլն մարդ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
http://armenpress.am/arm/news/867282/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here