ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել Թրամփի ընտրվելու դեմ

0
115

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար ամերիկացիներ են նոյեմբերի 9-ին մասնակցել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ անցկացված բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդել են CNN հեռուստաընկերությունը եւ Reuters գործակալությունը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Տեխասի, Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ Օրեգոնի նահանգներում , տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) շուրջ հազար մարդ Է հավաքվել Թրամփին պատկանող շենքերի մոտ: Նման ակցիա Է անցկացվել Նյու Յորքի Մանհեթենի շրջանում՝ Հինգերորդ ավենյուիի Trump Tower երկնաքերի մոտ, որտեղ գտնվում Է ընտրյալ նախագահի գործարար կայսրության կենտրոնակայանը:

Օսթինում (Տեխասի նահանգ) ցույցին մասնակցել Է շուրջ 400 մարդ, նրանք փակել են ավտոմոբիլային  խճուղին: Բողոքի նույն ձեւին են դիմել Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) շուրջ 300 բնակիչներ, որոնք արգելափակել են ավտոմեքենաների երթեւեկությունը: Նրանք նաեւ այրել են ամերիկյան դրոշներ եւ Թրամփի դիմանկարով պաստառներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP
http://armenpress.am/arm/news/867289/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here