Արմեն Ամիրյանը հյուրընկալվել է Հմայակ Բդեյանին և պարգև հանձնել նրան

0
102

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոյեմբերի 9-ին հյուրընկալվեց գեղանկարիչ, խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի արվեստանոցում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ Հմայակ Բդեյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացի մեդալով, որը վաստակաշատ արվեստագետին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարը:

Այնուհետև, Հմայակ Բդեյանը նախարարին ներկայացրեց վերջին շրջանի իր աշխատանքները, որից հետո կայացած ջերմ և մտերմիկ զրույցի ընթացքում քննարկեցին Վարպետի ստեղծագործական ծրագրերը, խոսեցին արդի մշակութային անցուդարձի, մասնավորապես, կերպարվեստի ոլորտի խնդիրների շուրջ:

http://armenpress.am/arm/news/867304/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here