Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի ներքին դրությունը

0
103

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագում նոյեմբերի 9-ին քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները և այդ երկրում առկա լարվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:

Բացի Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալություններին անդրադառնալուց, Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կքննարկեն, թե արդյոք գերմանացի զինվորները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում պետք է շարունակեն գտնվել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում:

Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում են շուրջ 250 գերմանացի զինվոր, ինչպես նաև 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ:
http://armenpress.am/arm/news/867297/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here