Բրիտանական հայտնի ավիաընկերությունը լքել է Ադրբեջանը

0
105

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական British Airways հայտնի ավիաընկերությունը դադարեցրել է Ադրբեջանում գործող իր ներկայացուցչության գործունեությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

British Airways ընկերությունը ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ է իրականացնում աշխարհի ավելի քան 400 ուղղություններով:

Ընկերությունը այս տարվա ապրիլի 29-ից դադարեցրել էր Լոնդոն-Բաքու-Լոնդոն չվերթները, իսկ այժմ դադարեցրել է իր ամբողջ գործունեությունը այդ երկրում:

Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանը լքելու հիմնական պատճառը ստեղծված խորը տնտեսական ճգնաժամն է:

Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն`ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին փակվել են մեկ տասնյակից ավելի բանկեր:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանական նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:  
http://armenpress.am/arm/news/867348/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here