Գերմանիայի ալևիները Թուրքիայի վարչակարգի դեմ բողոքի ցույց կիրականացնեն

0
105

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ալևիների միության համադաշնությունը նոյեմբերի 12-ին ցույց կկազմակերպի Քյոլնում` իր բողոքը հայտնելու Թուրքիայում գրանցվող վերջին զարգացումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Համադաշնության կայքում նշվում է, որ ալևիները դատապարտում են Թուրքիայի ավտորիտար զարգացումները: Նրանք կոչ են արել բոլորին մասնակցել «Հանուն ժողովրդավարության, խաղաղության և ազատության» խորագիրը կրող հանրահավաքին:

«Խստորեն դատապարտում ենք պատգամավորներին և ազատ մամուլը թիրախավորող կալանավորումներն ու քաղաքական հետապնդումները»,- ասվում է  ալևիների հայտարարության մեջ: 

Քյոլնի ոստիկանության տվյալներով` ցույցի կազմակերպիչներն ակնկալում են մինչև 10 հազար մարդու մասնակցություն: 
http://armenpress.am/arm/news/867375/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here