ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Թրամփի հաղթանակի հետեւանքները Եվրոպայի անվտանգության համար

0
118

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում, որն շտապ կարգով կազմակերպվում Է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես սպասվում Է, կքննարկեն այդ իրադարձության հնարավոր հետեւանքները անվտանգության եւ պաշտպանությա ն բնագավառում ԵՄ-ի քաղաքականության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին Բրյուսելում ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր:

 «Թրամփի ընտրվելը մի ամբողջ շարք հարցեր Է դնում, եւ ես սպասում եմ, որ նախարարները կքննարկեն նաեւ Թրամփի ընտրվելու հնարավոր հետեւանքները անվտանգության եւ պաշտպանության բնագավառում եվրոպական քաղաքականության համար»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
http://armenpress.am/arm/news/867382/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here